Դոլարը թանկացավ. բորսայական փոխարժեքը՝ 410 դրամ
Այսօր՝ փետրվարի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 410 դրամ։ Դոլարը թանկացել է 0.74%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 400 հազար դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը նույնպես բարձրացել է. առքի միջին գինը կազմում է 408.5 դրամ, վաճառքինը՝ 411.5 դրամ: