Բաժիններ՝

Աշխատավարձից 5 տոկոսի պարտադիր հետպահումներ լինում են. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն այսօր փորձել է ճշտել, թե ինչ է կատարվում պետական ֆինանսավորաման տակ գտնվող մի շարք հիմնարկություններում՝ աշխատակիցների կողմից արդյոք ֆոնդերի ընտրություններ եղել են եւ արդյոք արդեն իսկ իրենց աշխատավարձեների կենսաթաշակային  վճարումներ կատարում են:

Գյումրիի մի քանի դպրոցներից հավաստիացրել են, որ գործընթացը՝ կապված ՍԴ կասեցման հետ, կասեցված է, ուստի ոչ ոք ֆոնդեր չի ընտրել, եւ նման առաջարկություններ էլ չի եղել: Սակայն փոխանցել են նաեւ, որ դեռ աշխատավարձ չեն ստացել, ուստի հայտնի չէ՝ 5 տոկոսի հետպահումներ կլինե՞ն, թե՞ ոչ:

Շիրակի մարզպետարանից եւս նույնաբովանդակ պատասխան է ստացվել. «Ֆոնդեր չեն ընտրվել ոչ մեկի կողմից, մենք գիտենք, որ որոշումը ՍԴ կողմից հետաձգված է, ինչ մնում է աշխատավարձերին, դեռ չենք ստացել եւ չգիտենք՝ ինչպես է վճարվելու»:

Շատ մասնավոր ընկերություններում վճարել են աշխատավարձ 5 տոկոսի հետպահումով:

Ներքին աուդիտի մասնագետ Մուշեղ Մկրտչյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ մի շարք կազմակերպություններ, որոնց հետ ինքը աշխատում է, այդ կերպ են վարվել:

«Մեր կազմակերպությունները, որոնց հետ ես աշխատում եմ,  գումարները գանձել են, բայց որեւէ տեղ, որեւէ մեկին  չեն վճարում, մինչեւ ՍԴ որոշումը:

Գանձում-պահում են, եթե որոշեցին՝ պիտի վճարեն, կվճարեն, եթե ոչ, ապա հետ կվճարեն աշխատողներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս