Odnoklassnik-ի հերթական զոհը

28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում հեռախոսով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել  մի կոնջ հետ, ապա Odnoklassnik.ru սոցիալական կայքում ստեղծել է «NUNE JAN» անվամբ անձնական էջ, տեղադրել կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ:

Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը պարբերաբար զանգահարել է կնոջը և միմյանց միջև ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով պահանջել է խոշոր չափի՝ 3000 դոլար, գումար, սակայն նշված գումարը ուղարկելու փոխարեն կինը տղամարդու ծանոթուհու անվամբ փոխանցել է 400 դրամ:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջաջադրվել խոշոր չափերով շորթման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետ): Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

 

Տեսանյութեր

Լրահոս