Բաժիններ՝

«Իմ տան տեղը Լուժկովի համար են տուն սարքել, դա եղավ պետական կարի՞ք». Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Հյուսիսային պողոտայի մի խումբ նախկին բնակիչներ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել արդարությունը: Ինչպես 168.am-ին հայտնեց նախկինում Տերյան 18 հասցեի բնակչուհի Ժենյա Պողոսյանը, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստացել էր 1 քմ-ի համար վճարել 1000 դոլար, բայց փաստացի իրենց վճարվել է 350 դոլար:

«Մենք պահանջում ենք գումարի տարբերությունը, հիմա մեր տները 3000 դոլարով են վաճառում: Պայմանագիրը գրված էր որպես առքուվաճառք, բայց խաբել էին, թե պետության կարիքների համար է: Կոնկրետ իմ տան տեղը Լուժկովի համար են տուն սարքել: Դա եղավ պետական կարի՞ք»,- ասաց Ժ. Պողոսյանը՝ հավելելով, որ դիմել են դատարաններ, գործեր կան, որ Եվրոդատարան են հասել, բայց այնտեղ հայ չինովնիկները կասեցնում են և չեն թողնում, որ գործերը քննվեն դատարանում:

Նա նշեց, որ փետրվարի 14-ին կլրանա այս անօրինականության 10 տարին: Ժ. Պողոսյանի խոսքով՝ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սրագսյանը դեռ վարչապետ էր և պատրաստվում էր նախագահական մրցարշավին, բողոքավոր բնակիչներին խոստացել էր հարցը լուծել. «10 տարի է անցել, մեր հարցը չի լսում, չգիտի էլ, որ մենք պայքարում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս