Սպանված զինվորին կհուղարկավորեն Սիսիանում
Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանին կհուղարկավորեն Սիսիանի քաղաքային պանթեոնում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էԿարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը:
Բաբիկ Գալստյանի խոսքով՝ հայրը գնացել է եղբոր դին Երեւանից բերելու. «Արդեն դուրս են եկել, ճանապարհին են, այսօր արդեն գյուղում կլինեն»։
20-ամյա զոհված զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:
Մանրամասները այստեղ`