Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է համաներման մասին օրենքը` բողոքի ակցիաների մասնակիցների համար
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/ukrain2.jpg)
Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է համաներման մասին օրենքը, ըստ որի ենթադրվում է պատասխանատվությունից ազատել բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին, բացառությամբ նրանց, ովքեր առանձնապես ծանր հանցագործություն են կատարել:
Գերագույն ռադան նման որոշում է ընդունել արտահերթ նիստում, հինգշաբթի գիշերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Օրենքն ուժի մեջ է մտնելու միայն այն դեպքում, երբ ցուցարարներն ազատեն գրավված վարչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը: