Խոսրով Հարությունյանը՝ իր և քրեական հեղինակություն Թևոսիկի կապի մասին. NEWS.am
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը տարիներ առաջ դատական գործով որպես վկաներ են անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա ասել է, որ գազալցակայանում իր բաժինը գնել է Թեւոս Սաֆարյանը եւ նույն գազալցակայանի բաժնետեր ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանի որդիների հետ չեն կարողացել համագործակցել: Արդյունքում Մեխակ Գաբրիելյանի որդիների հետ միջադեպ է տեղի ունեցել: Գործը հասել է դատարան եւ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանի որդիները դատվել են:
Խոսելով իր եւ Թեւոս Սաֆարյանի ներկայիս հարաբերությունների մասին՝ Խոսրով Հարությունյանն ասել է, որ վաղուց չի շփվել նրանց հետ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: