Բաժիններ՝

Ռադա է ներկայացվել օրինագիծ, որը թույլ կտա ազատ արձակել Տիմոշենկոյին

Ուկրաինայի Գերագույն ռադա է ներկայացվել մի օրինագիծ, որը թույլ է տալիս պատժի հետագա կրումից ազատել առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալներին:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` օրինագծի հեղինակները նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներն են: Նախագծով առաջարկվում է ազատ արձակել պատժի մեկ քառորդը կրած եւ դրա կեսը ստացիոնար բուժման տակ գտնվող դատապարտյալներին: Միժամանակ այդ դրույթը չի վերաբերելու ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց:

Օրինագծի ընդունման պարագայում այն կվերաբերի նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս