Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
Հունվարի 27-ին Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել էին տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը:
Բացատրություններ էին վերցվել հարևանությամբ բնակվող և աշխատող անձանցից:
Սպարտակ Ղուկասյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի