Ինչու են ուզում բարձրացնել ոստիկանների աշխատավարձը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն. պետական բյուջեով նախատեսված չէ։ Ըստ այդ տեղեկությունների, աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի և ավելի կբարձրանա։ «ՀԺ»-ի աղբյուրները չեն բացառում, որ ոստիկանական համակարգում աշխատավարձերն անսպասելիորեն բարձրացնելու որոշումը կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Իշխանական վերնախավում քննարկվում է այս տարի Հայաստանում զանգվածային ցույցերի հավանականությունը, և իշխող կլանի համար ոստիկանության հավատարմությունն այդ դեպքում դառնում է միակ փրկօղակը։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս