 
                        Հայաստանում ֆիլմ կնկարահանվի Բրյուս Լիի մասին. «ՀԺ»
 
                                    «ՀԺ»-ն գրում է. Հայաստանում ֆիլմ է նկարահանվում արևելյան մարտարվեստի վարպետ, կինոդերասան ռեժիսոր Բրյուս Լիի մասին։ Ռեժիսորն է Արա Առուշը։ Նկարահանումներ կլինեն հունիս-հուլիս ամիսներին, իսկ ֆիլմը պատրաստ կլինի 2015-ին։
Վաղամեռիկ դերասանի մասին պատմող կինոնկարը կոչվելու է «Փոքրիկ վիշապը»։ Հայաստանում մինչև հիմա նկարահանված որևէ ֆիլմ չի ունեցել այնքան բյուջե որքան այս ֆիլմը։ Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է Արա Առուշը՝ հրաժարվելով սակայն բացահայտել, թե որքան գումարի մասին է խոսքը։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        