 
                        Եվս մի քանի պաշտոնյաների զավակներ թեկնածուական կպաշտպանեն. «Հրապարակ»
 
                                    «Հրապարակը» գրում է. Պարզվում է` մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլև, հետևելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են խորապես մտավոր աշխատանքով: Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը` Արգամիչի որդին, այլև ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը` Վիլիկը: Յուվեցուց հետ չի մնացել նաև ՀՀԿ-ական` Ջերմուկի Աշոտի դուստրը. նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, և թեկնածուական թեզերն էլ, բնականաբար, Հայաստանում ամենաչկայացած ոլորտից՝ իրավաբանությունից են:
Ինչպես նշել է հրապարակի աղբյուրը, «դե, Ղազինյանն է, էլի` բիրիքով կպցրել ա»:
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        