Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհահատվածում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Իջևանում, Կապանում և Մեղրիում տեղում է անձրև:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում:
Միջպետական ճանապարհի Գնդեվազ – Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:
Սաստիկ բուք է Արթիկ – Ալագյազ, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն