Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։ Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։ Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։ Ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։