Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին լոմով է կռիվ գնացել. aravot.am
Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը aravot.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել հունվարի 22-ին լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու եւ Գորիսում «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի միջադեպի մասին:
«Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա լոմով ջարդուխուրդ արել նրան, պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ: Վերջինիս մի կերպ է հաջողվել փրկվել»,- ասել է պարոն Հարությունյանը: Նրա տեղեկություններով, Ոստիկանությանը դեռ չի հաջողվել հայտնաբերել ոչ Մայիս Խաչատրյանին ոչ էլ տուժող Վիտալիկ Մեսրոպյանին:
Պարոն Հարությունյանի խոսքով. «Դա նույն Մայիս Խաչատրյանն է, որը անչափահասի տարիքը բոլորելուց կարճ ժամանակ անց իր հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, բազմաթիվ դանակահարվածներով սպանել է Գորիսի բնակիչ, երեք անչափահաս երեխաների հայր Հովհաննես Բադալյանին: Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեծ մասի հանցանքներին չզիջող այդ ոճրի համար Էյներ Խաչատրյանը մեկ օր նույնիսկ չի ազատազրկվել, իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է ընդամենը 12 տարվա ազատազրկման, որից 6,5 տարին կրել է արտոնյալ պայմաններում, իսկ 5,5 տարին էլ հանվել է Սերժ Սարգսյանի ողորմածությամբ: Հիշեցնենք, որ առանձնակի ծանրության այդ հանցագործությունից ընդամենը օրեր անց է իրենց հորեղբայրը` տխրահռչակ Լիսկան, նշանակվել Սյունիքի մարզպետ: Մայիսը արժանավոր որդին է Հոպոպի` Սերոբ Խաչատրյանի, որը տղայի կալանքի ժամանակ էլ է հեղինակել բազմաթիվ հանցանքներ, մասնավորապես 2007-ի ապրիլին Գորիսի հանրախանութում օրը ցերեկով փորձել է բռնաբարել գորիսեցի աղջկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: