Ոստիկանությունը պարզել է քաղաքացու մահվան պատճառը
Հունվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, մի քաղաքացուց հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ եղբոր տունը պատված է ծխով:
Նույն օրը, ժամը 09.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծխախեղդ վիճակում շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված Մանվել Բայաթյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մ. Բայաթյանը մահացել է տան ննջասենյակի փայտավառարանի թերայրման հետևանքով առաջացած ծխի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն