Հունվարի 29-ին կհրապարակվի Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության համար դատախազի պահանջած պատժաչափը
Անցյալ տարի հունվարի 15-ին Գյումրիում մեկնարկած աղմկահարույց դատավարությունը, կարծես թե, մոտենում է ավարտին:
Հանգստյան օրերից հետո հայտնի կդառնա, թե ինչ պատիժ է պահանջում դատախազությունը Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք՝ հունվարի 21-ին կայացած նիստում նախանշված դատախազի ճառը հետաձգվեց, քանի որ նիստն ընդհատվեց ամբաստանյալի առողջական վիճակի վատացման հետևանքով: Այս գործով երթական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է հունվարի 29-ին:
Մանրամասները այստեղ`