Արմեն Հովհաննիսյանի հետ ադրբեջանական դիվերսիան ետ մղած զինծառայողները կպարգևատրվեն
Ադրբեջանի ԶՈւ-ի հունվարի 19-ի գիշերը դիվերսիոն փորձերը ետ մղած հայ զինծառայողները կպարգեւատրվեն:
NEWS.am-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ տասնյակ զինծառայողներ կարժանան տարբեր պարգեւների:
Թե ովքեր եւ ինչ պարգեւների են արժանանալու, պարզ կլինի առաջիկայում:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Մանրամասները այստեղ`