Բաժիններ՝

Իրանի դեսպանությունը խստորեն դատաապարտում է Սանայում իրանցի դիվանագետի դեմ կատարված ահաբեկչական գործողությունը

Հունվարի 18-ին, շաբաթ օրը իրանցի դիվանագետ Ասադին Եմենի մայրաքաղաքում, իր տան մոտակայքում սպանվել է զինված անհայտ անձի կրակոցից: Եմենի կառավարությունը պատասխանատու է իր երկրում դիվանագետների պահպանության եւ  անվտանգության ապահովման համար եւ պետք է առավել պատասխանատու գործի միջազգայնորեն ճանաչված կոնվենցիաների հարցում:

Տարածաշրջանի դրությունը չափազանց լարված է և ահաբեկչական խմբավորումները դիվանագետներին հարձակման թիրախ դարձնելու միջոցով փորձում են առավել անապահով դարձնել այն:

Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է իրանցի դիվանագետի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը և միջազգային հանրությունից, պաշտոնյաներից ու դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում՝ ահաբեկչության դեմ պայքարի և բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհի ստեդծման ուղղությամբ իրենց պարտավորությունների շրջանակներում դատապարտել նման գործողությունները:

 Իրանի դեսպանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031