«Գյուղում ամեն ինչ կարգին է, մեզ համար մի անհանգստացեք». Չինարիի գյուղապետ
Սահմանամերձ Չինարի գյուղը թշնամու գիշերային կրակահերթերից չի տուժել:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Ամեն ինչ նորմալ է, դպրոցը գործում է, մանկապարտեզը գործում է, երեխաները հաճախում են, ծերերն էլ գյուղի կենտրոնում նստած նարդի են խաղում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը՝ հավելելով. «Մեր գյուղում ամեն ինչ կարգին է, մեզ համար մի անհանգստացեք, մեր հաղթական բանակը մեր կողքին կանգնած է, սահմաններն էլ անառիկ են»:
Մանրամասները այստեղ`