Ծառուկյանը որոշել է դրսից սպորտսմեններ հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներգրավվածությունը խիստ «օլիմպիական» է. ընդամենը մասնակցում են, ինչպես եղել է միշտ: Ճիշտ է, փոքր-ինչ դիսկոմֆորտ է, որ Սոչիում են լինելու նաև ՀՀ քաղաքական երկու «հզորագույն» թիմերը` ի դեմս ՀՀ նախագահի ու ՀԱՕԿ նախագահի, բայց ինչ ունենք, այն ունենք: Այնուհանդերձ, խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում շատ լրջորեն զբաղված է դրսից «ուժեղ» սպորտսմենների ներգրավմամբ, որպեսզի վերջիններս մեր դրոշի տակ հանդես գան ու հաղթեն, այնուհանդերձ, ՄՕԿ-ի նախօրեին հաստատած 4 հոգանոց ցանկից ակնհայտ է դառնում, որ քաղաքական ու սպորտային ֆեդերացիաների հետ լուրջ «գործընթացների» մեջ հայտնված ՀԱՕԿ նախագահին առանձնապես չի հաջողվել այդ գործը ևս: Դիտարկման հետ ՀԱՕԿ պատասխանատուներն ամենևին չհամաձայնեցին. «Հայաստանի դրոշի տակ է հանդես գալու լեռնադահուկորդ Արմեն Սերբերակյանը` Ամերիկայի Կալիֆորնիա նահանգից: Ուզում եմ իմանաք, որ աշխարհում ձմեռային սպորտաձևերում հայտնի քիչ հայեր ունենք, զուտ դրա համար Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ ադրբեջանցիները նեգր էին բերել, դարձրել ադրբեջանցի` էդ նեգրը ոչ մի բան էլ չարեց, խայտառակ եղան, ուզում ենք հայ բերել, ոչ թե ուրիշներին»: Նախորդ ձմեռային օլիմպիադայի ժամանակ էլ ոնց որ մեր դահուկորդներից մեկն ամենաուշը եկավ, մյուսն էլ, ասում են, մոլորվել էր: «Մոլորվե՜լ էր… հեքիա՛թ. էդ լրագրողներն էին հորինել, նրանք ինչ ասես հորինում են, լավ է չեն գրում` հայ լողորդներն էլ ջրում խեղդվել են»: Չեն հավատա՝ դրա համար, բայց դե, «թագավոր ախպեր» Ծառուկյանից սպասումներն ավելի էին:

Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս