Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկության գործով դատը հետաձգվեց մարտի 10-ին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ, շարունակվեց իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության հայցապահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործի քննությունը: Դատական նիստին իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը չէր ներկայացել, փոխարենը ներկայացրել էր միջնորդությունը դատական նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ պատասխանող կողմը հայցվորից պահանջել էր որոշակի փաստաթղթեր ներկայացնել, որոնք պետք է ուղարկվեն Իրանից և դրա համար ժամանակ է հարկավոր:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Նելի Թադևոսյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ իրենք կասկածում են, որ ընկերությունը ներկայումս ընդհանրապես գոյություն ունի և պահանջված փաստաթղթերն ընդհանրապես հնարավոր է ներկայացնել, բայց համաձայնեց միջնորդությունը բավարարել:

Դատավոր Ա.Կուբանյանը բավարարեց հայցվորի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին:

168.am-ի հետ զրույցումՆելլի Թովմասյանը նշեց, որ «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության հետ 2008-2009թթ-ին «Նաիրիտը» համագործակցել է, առուվաճառքի գործարքներ են կնքվել և գումարային որոշակի պարտավորություն է ձևավորվել, սակայն, իրենց կարծիքով, իրանական ընկերությունը ներկայումս լուծարված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս