«Չկա այդպիսի բան, ոչ մի տարհանում չի եղել». Արծրուն Հովհաննիսյան
Այս գիշեր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ մամլո խոսնակը հերքեց նաև այն լուրերը, որ երեկ ուշ երեկոյան հակառակորդի դրսևորած ակտիվության հետևանքով որոշ գյուղերից բնակչներ են տարհանվել. «Չկա այդպիսի բան, ոչ մի տարհանում չի եղել»:
Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ԶԼՄ-ներին ավելորդ լարվածություն չառաջացնել: Ինչ վերաբերում է Մովսես գյուղում կրակահերթի հետևանքով գազատարի վնասմանը, այս դեպքում ևս հերքվեց լուրը: «Եթե իրոք գազատար վնասված լիներ կրակահերթի հետևանքով, ապա ՊՆ-ն տեղյակ կլիներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: