Սկանդալ. ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշով թուրքը` Երևանում (տեսանյութ). Yerkir.am
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Ինչպես գրում է Yerkir.am-ը, նա Երևանում լուսանկարվել է թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշով և տեղադրել այն ֆեյսբուքյան իր էջում: Թուրք ազգայնամոլի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Երեւան է ժամանել հունվարի 20-ին:
Մեկնաբանությունների բաժնում ադրբեջանցիները թուրք բարեկամին «զգուշացնում են»` քանի որ նրա այցը համընկնում է Բաքվի ջարդերի հետ, նրան Երեւանում վտանգ է սպառնում: Այնուհետեւ Օքթայը տեղադրել է առաջին լուսանկարը` Հանրապետության հրապարակից` ընկերոջ հետ` «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշով:
Ներկայացնում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների մեկնաբանությունները, որոնք արվել են լուսանկարի տակ. «Այո, մեր սիմվոլիկայով Երեւանում ենք»,«Մեր պատմական հողը»: Հակահայ մեկնաբանությունների վերջը տալիս են հայերը` գրոհի անցնելով իրենց գրառումներով:
Թուրք ազգայնամոլի հաջորդ ջերմ լուսանկարը, որքան էլ զարմանալի է, թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ է: Պարզվում է`նա Չաքրյանի հետ Էջմիածնում է եղել: Հասան Օքթայը լուսանկար է տեղադրել նաեւ Ռիչարդ Կիրակոսյանի հետ` գրելով. «Կարճ, բայց հստակ զրույց ենք ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում