Շվարցենեգերը Կլիչկոյին եւ Ուկրաինայի ժողովրդին հաջողություններ է մաղթել հանուն ժողովրդավարության պայքարում
Ամերիկացի հանրահայտ կինոդերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցեներգերն իր աջակցությունն է հայտնել ուկրաինական ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին:
«Իմ մտքերն ու լավագույն մաղթանքներ եմ հղում իմ բարեկամ Վիտալի Կլիչկոյին եւ ուկրաինական ժողովրդին` հանուն ժողովրդավարության իրենց պայքարում»,-գրել է Շվարցենեգերը twitter-ի իր միկրոբլոգում: