Բաժիններ՝

Վրաստանում նոր գլխավոր դատախազ է նշանակվել

Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է Գեորգի Բադաշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:

Գլխավոր դատախազի թեկնածությունը ներկայացվել է արդարադատության նախարարի կողմից: Մինչ այդ, 33-ամյա Բադաշվիլին զբաղեցնում էր դատախազության հետաքննչական բաժնի ղեկավարի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Փարցխալաձեն հրաժարական էր տվել անցած տարեվերջին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս