Հովիկ Աբրահամյանն ու Գարեգին Երկրորդը շեյխի հրավերով կմեկնեն ԱՄԷ

«Ժողովուրդը»-ը գրում է. Աժ նախագահն առաջիկայում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նրանք մեկնելու են արաբ շեյխերից մեկի հրավերով։ Ու քանի որ այդ շեյխի ֆինանսավորմամբ հայկական եկեղեցի է կառուցվել, ուստի Աժ նախագահն ու կաթողիկոսն իրենց պարտքն են համարել չմերժել հրավերը։ Աժ-ից, սակայն, այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս