«Փայտի գործին» ներգրավվում են նաև էշեր
tesankyun.am-ը գրում է. Բնական գազի թանկացումից հետո Տավուշի մարզում ավելացել է վառելափայտի սպառումը: Մարզի բնակավայրերում տները ջեռուցում են փայտով, որն ավելի էժան է եւ ավելի լավ է տաքացնում գյուղական ընդարձակ տները: Վառելափայտի հայթայթման, անտառից այն տեղափոխելու գործում ներգրավվում են ոչ միայն բեռնատարներ, այլեւ՝ էշեր: Գյուղացիները, կարիքավոր լինելով, հաճախ բեռնատարի վարորդին վճարելու, վառելիքի ծախսը չունեն եւ ստիպված են դիմել պապենական փորձված «տրանսպորտին»: