Բաժիններ՝

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ խաղամո՞լ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խաբեությամբ խոշոր գումարներ հափշտակելու գործով հաջորդ դատական նիստին կհրապարակվի դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի, Սարգիս Կասյանը տարբեր քաղաքացիներից՝ Գ.Հայրապետյանից, Վ.Ջիվանյանից, Լ.Խաչատրյանից և Ա.Փիլիպոսյանից,  խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով  առանձնապես խոշոր չափերի գումարներ է հափշտակել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ  որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի  պաշտպան Ավետիս Քալաշյանն այսօր պաշտպանական ճառով հանդես գալով դատարանին խնդրեց արդարացման վճիռ կայացնել: Պաշտպանը նաև նշեց, որ մեղադրական կողմը չի հիմնավորել, որ իր պաշտպանյալը տուժողներից այդ գումարները վերցրել է չվերադարձնելու նպատակով:

Ամբաստանյալն իր խոսքում նշեց, որ ինքը պարտքով վերցրած գումարները ետ վերադարձնելուց չի հրաժարվում, պատրաստ է մաս-մաս վճարել, վերջինիս խոսքով՝ այդ 4 անձանցից վերցրած գումարներն ընդհանուր առմամբ կազմում է 180 000 դոլար, նրանցից յուրաքանչյուրից վերցրած գումարների չափերը տարբեր են եղել:

Դատարանի այն հարցին, թե ի՞նչ միջոցներով է վերադարձնելու ամբաստանյալը գումարները, եթե իրեն սեփականության իրավունքով պատկանող 2 բնակարանները օտարվել են դեռևս 2011թ. ամբաստանյալը նշեց, որ դրա համար իրեն հարկավոր է 1 տարի և որ ինքը ազատության մեջ գտնվի:

Մեղադրող դատախազը ռեպլիկով հանդես գալով նշեց, որ ամբաստանյալի կողմից խաբեությունը դրսևորվել է նրանում, որ  նա գումարները վերցրել է կեղծ պատրվակներով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս