Մանկապարտեզներին տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերք է մատակարարվել
Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներում շարունակվում է սննդի որակի նկատմամբ հսկողությունը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, աշխատանքային ստուգայցերի արդյունքում արձանագրվել են պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման որոշ դեպքեր, որոնց մասով մատակարարները խստորեն զգուշացվել են: Զեկուցվել է նաև, որ կրկնվելու և նոր դեպքերի հայտնաբերման պարագայում մատակարարներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: