Կիևում զանգվածային անկարգությունների փաստով քրգործ է հարուցվել. չորս ակտիվիստներ ձերբակալվել են
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների չորս ակտիվ մասնակիցներ են ձերբակալվել, որոնց իրավապահները տարել են ոստիկանության բաժանմունք: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ճշտվում է նրանց ինքնությունը, ուսումնասիրվում է նրանց մեղադրանք առաջադրելու հարցը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում այսօր տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործ է հարուցվել: