Հրդեհի ժամանակ կատուն փրկել է տիրոջը
Բաշկիրիայում գյուղերից մեկում հրդեհի ժամանակ կատուն փրկել է տիրոջը: Փայտաշեն առանձնատանը հրդեհ է բռնկվել գիշերը, որի հավանական պատճառը, ըստ հրշեջների, կարող էր լինել ինքնաշեն տաքացուցիչը, հաղորդում է RT-ն:
Տանտերն այդ ժամանակ քնած է եղել, Մուրկա անունով նրա կատուն ամեն կերպ փորձել է արթնացնել տիրոջը` ճանկռելով ու կծոտելով, մինչեւ որ նա արթնացել է: Տանտիրոջը չի հաջողվել սեփական ուժերով մարել կրակը, եւ վերցնելով կատվին` դուրս է եկել:
Տունն այրվել է ամբողջությամբ, իսկ ժամանած հրշեջները կարողացել են միայն կանխել կրակի տարածումը: