Բաժիններ՝

Վիտալի Բալասանյանը գոհ է մահափորձի գործի նախաքննության ընթացքից

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազգային հերոս Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով նախաքննությունը գրեթե ավարտվում է: Գործի մասին կարծիքները խիստ իրարամերժ են:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մի քանի անգամ ասել է, որ նախաքննությունն իրականանում է խիստ օբյեկտիվ եւ անաչառ, իսկ, օրինակ, ԼՂՀ միջազգայնագետ Հայկ Խանումյանը եւ ԼՂՀ պատգամավոր Վ. Բադասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում քանիցս ասել են, որ գործը փորձում են տեղավորել անձնական հարթության մեջ, այնինչ խնդիրը քաղաքական է:

Սակայն ԼՂՀ նախագահի խոսնակը այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ Վ. Բալասանյանը գոհ է նախաքննությունից:

«Այն, որ նախաքննությունը նորմալ է ընթանում, դրա մասին խոսել է ե՛ւ Վիտալի Բալասանյանը, ե՛ւ նրա հարազատ եղբայրը: Գոհ են: Իրենք էլ դրա մասին հայտարարել են: Կարծում եմ ավելորդ է որեւէ բան ասելը, եթե տուժողներն իրենք են այդ մասին հայտարարում, որ գոհ են: Մի քանի օր առաջ առիթ է եղել, եւ նրանք հայտարարել են հրապարակային ձեւով, ինքն էլ է խոսել եւ հույս է հայտնել, որ ամեն ինչ նորմալ կընթանա»:

Հարցին, թե Վ. Բալասանյանը ե՞ւս հակված է կարծելու, որ խնդիրը անձնական տիրույթում է, Դ. Բաբայանը պատասխանել է. «Անձնական է, թե քաղաքական, դա արդեն ցույց կտա այն գործի քննությունը, երբ որ գործը մտնի դատարան, եւ մինչ այդ կարող են լինել տարբեր կարծիքներ: Կարեւորն այն է, որ Բալասանյաններն իրենք համաձայն են եւ կարծում են, որ ամեն ինչ ընթանում է թափանցիկ, բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, դա շատ կարեւոր է: Եթե եղբայրն է հայտարարում այդ մասին, ուրեմն կարծում եմ դա լավագույն գնահատականն է ուղղված նախաքննությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս