Բաժիններ՝

Զարեհին 5000 դրամ միջնորդավճար վերցնելով՝ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մ. Զարեհի վերաբերյալ քրեական գործը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, «Մ. Զարեհիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երկու և ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Երևանի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հետ, 5000-ական դրամ միջնորդավճարի դիմաց հաճախորդներով ապահովելու վերաբերյալ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, 2007-ից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է մարմնավաճառների հանդիպումներն իրեն ծանոթ, ազգությամբ պարսիկ տղամարդկանց հետ և գույքային օգուտ ստանալով` յուրաքանչյուր անգամ 5000-ական դրամ միջնորդավճար վերցնելով, նպաստել է այդ անձանց պոռնկությամբ զբաղվելուն»:

Մ. Զարեհիին մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձնաց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվաի 2-րդ մասի 5-դ կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը քննում է դատավոր Արշակ Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս