Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր հնարավոր է դառնա Արմեն Էլբակյանը. «Ա1+»
Դերասան Արմեն Էլբակյանին նույնպես հասել են լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ապագա ռեկտոր նշանակվելու է հենց ինքը։ Պարոն Էլբակյանը «Ա1+»-ի հետ զրույցում չշտապեց հերքել. «Լուրերն այնքանով են ճիշտ, որ իրոք նման լուրեր պտտվում են։ Վերջերս ես զանգեր եմ ստացել ինստիտուտից, տարբեր դասախոսներից, ովքեր մեծ ցանկություն են հայտնել ինձ տեսնելու այդ դերում։ Ամեն դեպքում ինձ հետ նման խոսակցություններ չեն եղել»,-նշեց նա։
Արմեն Էլբակյանը անկեղծանում է՝ ինքը ոչ մի քայլի չի դիմել, բայց եթե իր անվան շուրջ են պտտվում նման լուրեր, ուրեմն ինքը ցանկալի թեկնածու է. «Եթե իմ անվան շուրջ են պտտվում հարցեր, ուրեմն մարդիկ գտնում են, որ ես հնարավոր թեկնածու եմ»,- նկատել է նա։