Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանին ու նրա նախկին տեղակալին հեռացրել են կառավարության որոշմամբ. aravot.am

Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն իր փոխմարզպետի պաշտոնից ազատվելու հանգամանքով է բացատրում Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամությունից ազատվելը: «Որովհետեւ ես արդեն նախկին փոխմարզպետ եմ»,- համալսարանից հեռանալու պատճառը Aravot.am-ին այսպես է բացատրել Արա Դոլունցն ու շնորհակալություն ասելով հարցի համար՝ անջատեց հեռախոսը: Գորիսեցիները համալսարանի կառավարման խորհրդից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեռանալու հետ են կապում նաեւ նրա երբեմնի տեղակալ Արա Դոլունցի եւ հորեղբորորդու` «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի տնօրեն Սասուն Խաչատրյանի` խորհրդի անդամությունից ազատվելը: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեքն էլ հեռացել են կառավարության որոշմամբ.

«Կառավարության որոշմամբ են նշանակվել, փոփոխությունն էլ կառավարության ` դեկտեմբերի 26-ի որոշմամբ է եղել: Երեւի փոփոխությունը կապված է ՀԷԿ-երի համակարգի մասնավորեցման եւ Արա Դոլունցի` փոխմարզպետի աշխատանքից հեռանալու հետ»:

Ամբողջական կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս