Բաժիններ՝

Ահազանգ «Դատապարտյալների հիվանդանոցից»

«Հետքն»  այսօր ահազանգ  է  ստացել  «Դատապարտյալների հիվանդանոցում» շուրջ մեկ տարի գտնվող Համլետ Ղազարյանի հարազատներից, ովքեր նշեցին, որ Համլետն ինքնասպանության փորձ է կատարել երկու օր առաջ, գտնվում է նյարդային, հուզական վատ վիճակում, պահանջում է բժշկական հանձնաժողով, քանի որ չի վստահում հիվանդանոցի աշխատակազմին:

«Համլետը դատապարտվել է գողության համար, եղել է տարբեր բանտերում, հիվանդ է թոքախտով, նա չի բուժվել, ուզում է անկախ բժիշկներ գան ու իրեն ստուգեն, հիվանդանոցից Ձեզ կասեն, թե Համլետը հրաժարվում է անալիզներ տալ, բայց դա սուտ է: Տարբեր բողոքների պատասխանները չստանալու համար ասեղներ է մտցրել մարմնի մեջ, մի քանիսը բժիշկները հանել են, մի քանիսը դեռ կան»,- պատմել էՀամլետի՝ «Հետք» զանգահարած բարեկամը: Դատապարտյալը դիմումներ է ուղարկել տարբեր պետական ատյաններ, այդ թվում՝ ՄԻՊ գրասենյակ: Համլետի հարազատը նշեց, որ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբից այցելել են Համլետ Ղազարյանին ու լսել նրա դժգոհությունները:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս