Քոչարյանական թևը որոշել է ակտիվացնել պայքարը նաև սոցցանցերում

Ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների` վերջին օրերին ընթացող տեղեկատվական պատերազմը հաջող մղելու համար քոչարյանական թևը որոշել է, որ ժամանակն է ակտիվացնել պայքարը նաև սոցցանցերում, առաջին հերթին՝ Ֆեյսբուքում, որպես ամենաարդյունավետ միջոց, մանավանդ որ, մերձ ԲՀԿ-ական կայքերը հիմա ավելի զգուշավոր են դարձել, քանի որ Ս. Սարգսյանի կողմից Ծառուկյանին հետ քաշվելու հրահանգ է տրվել: Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է»:

Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս