Երևանում կստեղծվի նավիգացիոն համակարգ
Համակարգը բարեփոխած է ամբողջությամբ, տեխնիկական խնդիրներ գոյություն չունեն, բնակչության սպասարկումը բարելավվել է: Նման հավաստիացմամբ այսօր ասուլիսում սկսեց իր խոսքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսոյանը:
Նա ներկայացրեց անցած տարում կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ գերակա կառույցի խնդիրիներն ամբողջությամբ և ժամանակին կատարվել են՝ հաշվառվել ու գնահատվել են շենք-շինությունները և հողամասերը, կատարվել են WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, Գյումրիում ստեղծվել են բազային երկատեղեկատվական համակարգեր, ՀՀ-ում ստեղծվել է մշտակաբ գործող GPS ռեֆերենց կայանների ցանց:
Ըստ Մուսայանի՝ այս տարի մի նոր գերակա խնդիր է ավելանալու՝ Երևանում նավիգացիոն համակարգի ստեղծումն է, որը թույլ կտա շարժական գույքի տեղադիրքի որոշում իրականացնել: Դրա փորձարկումը կիրականացվի այս տարվա վերջին, իսկ շահագործումը կսկսվի հաջորդ տարի:
Ա.Մուսայանը նշեց, որ անշարժ գույքի շուկայում գների կտրուկ փոփոխություն չի եղել (ցուցանիշների ամփոփոումը կլինի հունվարի 25-ին), ակտիվությունն ընդհանուր առմամբ նվազել է, բայց փոփոխությունը կտրուկ չի: