Ֆրանսիայի նախագահի ենթադրյալ սիրուհին Closer ամսագրից 54 հազար եվրո է պահանջում
Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն 54 հազար եվրո է պահանջում Closer ամսագրից, որը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նրա սիրային կապի մասին պատմող նյութեր էր հրապարկել, հաղորդում է The Independent պարբերականը:
Նշվում է, որ Closer ամսագրի խմբագրությունն արդեն ստացել է համապատասխան դատական հայցը: Դերասանուհին 50 հազար դոլար է պահանջում բարոյական վնասի փոխհատուցման եւ 4 հազար եվրո` դատական ծախսերի վճարման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդը նույնպես կարող է դատական հայց ներկայացնել պարբերականի դեմ: