Սեյրան Օհանյանը՝ բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին (տեսանյութ). galatv.am
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Պն նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով hունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացած զինծառայող, 1993 թ-ին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի դեպքին, նշել է.
«Նախնական տվյալներով կայծակնային արագությամբ զարգացած մինինգիտի դեպք է, դատաբժշկական փորձաքննությունը վերջնական ցույց կտա»: Նախարարը նաև նշեց, որ կանխարգելելու համար պետք էր նախօրոք բացահայտել, ամեն դեպքում հիվանդությունը չափազանց արագ է զարգացել: Անդրադառնալով հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանին՝ նշեց, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հացին, թե Մհեր Խլղաթյանի ձեռքին այրված ծխախոտի հետքերը դիտարկվո՞ւմ են որպես խոշտանգման դեպք, նախարարը նշեց, որ այդպիսի հետքեր զինվորի ձեռքերին չեն եղել. «Վերջին տվյալներով ինքը արդեն գիտակցության մեջ է և նշում է, որ այդպիսի դեպք չի եղել»,- ասել է նախարարը:
Մանրամասները այստեղ`