Բաժիններ՝

Զինծառայողը գիտակցության է եկել. Սեյրան Օհանյան. razm.info

Վերջին տվյալներով Մհեր Խլղաթյանը գիտակցության է եկել։ Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, դեռ պետք է պարզել՝ ուժ կիրառվել է նրա նկատմամբ, թե ոչ։ Նախնական տվյալներով կան ձերբակալվածներ, քրեական գործընթացով կանցնեն և կկրեն իրենց պատիժը։ Այս մասին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Լրագրողների հարցին, թե զինծառայողի ձեռքին ծխախոտի վառածի հետքեր կան, նախարարը նշեց, որ այդպիսի հետքեր չկան, և որ ինքը նման տեղեկություն չունի։

«Բացի այդ, զինծառայողը գիտակցության է եկել և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել։ Գործի հետաքննության արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության» ,- հավաստիացրել է Սեյրան Օհանյանը։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս