Սերժ Սարգսյանը ցողունային բջիջների իմպլանտացիա՞ է արել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Սերժ Սարգսյանն իր «կարճատև» արձակուրդն, ինչպես երևում է, որոշել է խիստ արդյունավետ օգտագործել: Իշխանական շատ նեղ շրջանակում շշուկով խոսվում է, որ այս օրերին նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել:Մասնագիտական գրականությունից տեղեկանում ենք, որ ցողունային բջիջները, որոնք վերցնում են երիտասարդ դոնորի ոսկրածուծից, արդյունավետ են ավելի քան 50 ծանրագույն հիվանդությունների բուժման համար, բացի այդ, լավ արդյունք են տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում: «Ցողունային բջիջներով երիտասարդացումը օրգանիզմի այս յուրահատուկ «նորոգիչների» գործածության ևս մեկ տարբերակ է»,- նշված է բժշկական գրականության մեջ: Ինպլանտանցիան բավական թանկ արժե՝ 10-40 հազար եվրո։ Նման ինպլանտացիայի միջոցով օրգանիզմի երիտասարդանում է մոտ 20 տարով։ Սարգսյանի երիտասարդացումը, ըստ նույն աղբյուրների տեղի է ունեցել Կորեայի առաջատար կլինիկաներից մեկում,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։

Տեսանյութեր

Լրահոս