Սպանության փորձ Սյունիքի Բաղաբուրջ բանավանում
Հունվարի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի հրազենային վերքով Բաղաբուրջ բանավանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1986 թ. ծնված Արա Պ.-ն ժամը 12:00-ի սահմաններում նշված բանավանի թիվ 9 տան մոտ, ազգական Աշոտ Ս.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն հրազենով մեկ անգամ, կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ կրակել և վնասել է նրա ճակատային շրջանը, այնուհետև հետապնդելով` երկրորդ անգամ է կրակել վերջինիս ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է այնտեղ կայանված, նույն բանավանի մի բնակչի պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Արա Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել ինքնախոստովական բացատրություն:
Հրազենն առգրավված է:
Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն