Ճանապարհների վիճակն` այս պահի դրությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/chanaprh3.jpg)
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքների և Արագած գյուղի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: