Տրանսպորտի վատ աշխատանքը հատո՞ւկ է կազմակերպված

«Ժամանակի»-ի  տեղեկություններով տրանսպորտի վերջին շրջանի վատ աշխատանքը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված բնույթ է կրում։ Նամանավանդ, որ այդպիսի դեպքեր վերջերս եղան, երբ մի քանի տարբեր գծատերերն ի նշան բողոքի հայտարարեցին, որ դուրս չեն գա երթուղի, մինչև քաղաքապետարանը ուղեվարձը չդարձնի 200 դրամ։ Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, չհամաձայնեց, որ որոշ երթուղայինների և ավտոբուսների բացակայությունը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված է։ Նրա համար դա անհիմն և կուլիսներում արվող հայտարարություն է։ «Անապատասխանատու հայտարարություն է, թե սրա համար է արվում, նրա համար է արվում, մենք չենք կարող հիմք վերցնել, պետք է փաստերով խոսել»,-ասել է։
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքով։ Եվ դա ոչ միայն երեկոյան ժամերին, այլև առավոտյան՝ աշխատանքի գնալու պիկ ժամերին։ Իսկ երեկոյան ժամերին, հատկապես 19։00-ից հետո քաղաքում գրեթե ավտոբուս հնարավոր չէ գտնել, երթուղային տաքսիներն էլ երթևեկում են վերը նշված ժամանակահատվածով։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031