36 միլիոն մեր գրպանից ռուսական զորքերին

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է ուզում։ Այդ փողով, ըստ Գորիկ Հակոբյանի, պետք է վճարվի Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։ ԱԱԾ-ն պետք Է վճարի նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին վերը նշված նպատակով առաջացած պարտքը։ Հարցը կքննարկվի հունվարի 16-ին կայանալիք կառավարության նիստում։

Մանրամասները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս