Բաժիններ՝

Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ տեղափոխված զինծառայողի զորամաս

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ երեկ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը սահմանային շրջայցի ընթացքում եղել է նաեւ տվյալ զորամասում, ծանոթացել է մանրամասներին, խիստ հրահանգներ է տվել, հանձնարարել իրականացնել ծառայողական քննություն, պարզել իրավիճակը եւ վերահսկել այն։

Մամուլի քարտուղարը շեշտել է, որ իրավիճակը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս