Բաժիններ՝

«Վահանն այսպես էլ չդարձավ պատգամավոր, քաղաքական գործիչ՝ մնալով թաղի տղու, «Չերիի Վահանի» մակարդակի»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնելով իր և ԱԺ ԲՀԿ-ական  պատգամավոր Վահան Կարապետյանի և քաղաքագետ Սուրեն Սուրենյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ֆեյսբուք իր էջում գրել է.

«Բարգավաճող անպատասխանատվություն

Դարձյալ պետք է գրեմ իմ եւ պատգամավոր Վահան Կարապետյանի մեկամսյա վաղեմության վիճաբանության մասին:   Այդ մասին գրելը տհաճ է, բայց հարկադրված եմ, որովհետեւ մասնավոր զրույցներում այնքան շահարկում, իրական կամ անիրական վարկած եմ լսել, որ այլեւս ճշմարտությունը քողարկել չեմ ուզում: Եվ այսպես, դեկտեմբերի 14-ին Վահանն իսկապես ինձ հարվածել է՝ տարօրինակ ձեւով մի քանի տարվա վաղեմության մի իրադարձություն հիշելով: Սա տեղի է ունեցել՝ անկախ այն հանգամանքից, որ ես ու Վահանն իսկապես տարիներ շարունակ իրար ճանաչել ենք:   Այդ հարվածի հետեւանքով՝ ես ստացել եմ մարմնական լուրջ վնասվածք (նկարներում տեսանելի է), ցայսօր ունեմ լուրջ ցավեր աչքիս շրջանում, հետեւաբար՝ բուժօգնության անհրաժեշտություն:   Խնդրի շուրջ ավելորդ աղմուկ չեմ բարձրացրել, որովհետեւ չեմ ուզեցել դառնալ տարբեր խմբավորումների հարաբերությունների օբյեկտ, հակաբհկական քարոզչության առիթ:   Փոխարենը ես՝ տուժողս խոսեմ, այլոք են ակտիվացել, ասում են, թե իբրեւ թե ինձ ԲՀԿ պատգամավորի դեմ են հանում, հրահրում Սամվել Ալեքսանյանը կամ Տիգրան Սարգսյանը: Բացարձակ անհեթեթություն:   Ի”չն կապ ունեն այս անուններն այն հանգամանքի հետ, որ Վահանն ինձ հարվածել է, թե” Վահանին էլ են նրանք դրդել, որպեսզի հետո ԲՀԿ-ի դեմ կամպանիա իրականացնեն:   Մալաթիայի բաժնում Վահանի դեմ չեմ բողոքել, ՀՔԾ-ում (գործը ՀՔԾ է հասել ոչ թե իմ բողոքի պատճառով, այլ նրա համար, որ վիճաբանության կողմերից մեկը պաշտոնյա է) ընդամենն ասել եմ, որ Վահանը պետք է հատուցի իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մամուլում այս թեման չեմ շոշափել:   Որտե՞ղ երեւաց, որ ես թեմա եմ շահարկել կամ կատարել եմ վարչապետի ու գործարարի պատվերը: Թեմայի շուրջ խոսել եմ ԲՀԿ մի քանի անդամի հետ:   Նրանք ընդունում են, որ լուծում պահանջող խնդիր կա, սակայն կամ չեն գտնում ԱՄՆ-ում գտնվող Կարապետյանին կամ փորձում են պարզել, թե արդյոք այս պատմության հետեւում մարդ կա՞ կանգնած: Զուր են կասկածամիտների ջանքերը. այս իրադարձության խորքերում քաղաքական ենթատեքստ չկա:   Ցավում եմ նաեւ Վահանի համար. որպես մարդ՝ նա լավ տեսակ է, բայց անցած երկու տարիներին այդպես էլ չդարձավ պատգամավոր, քաղաքական գործիչ՝ մնալով թաղի տղու, «Չերիի Վահանի» մակարդակի՝ հարցերը բռունցքներով լուծելու մենթալիտետով:   Հենց այս մենթալիտետն է տեղի ունեցածի հիմնական պատճառը, առիթը, որ հարցը մնա իրավական հարթության մեջ:   Շահարկումներից խուսափելու համար ասեմ՝ ՀՔԾ-ում էլ Վահանի դեմ չեմ բողոքելու՝ չնայած այն հանգամանքին, որ դրա հիմքերն ունեմ: Բայց շարունակ պնդելու եմ, որ Վահանն իմ առողջությանը հասցրել է վնաս եւ փոխհատուցման խնդիր ունի:   Բարձր կարծիքի եմ Գագիկ Ծառուկյանի մասին: Թերեւս իմ համեստ լռությունը ոմանց առիթ տվեց՝ իրենց «իրականությունը» մատուցել պարոն Ծառուկյանին: Հակառակ դեպքում ԲՀԿ նախագահը, հազիվ թե հանդուրժեր այս վիճակը…»   Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, դեպքի առթիվ ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր, եւ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բոլոր հիմքերը կան քրեական գործ հարուցելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս