Ծաղկահովիտի մոտակայքում ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
                                    Հունվարի 12-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 31 ՏԼ 090 պետհամարանիշով ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    